ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում
17.06.2019 | 22:45

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ:
Թվիթերի իր միկրբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել. «Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ հայկական Սուրբ Ղազար կղզում:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ